adj.

strong, powerful, mighty, vigorous, valiant;
robust, lusty, stout;
potent, energetic, efficacious;
—ն, —ն երկնից եւ երկրի, the Almighty, Omnipotent;
—ք, the mighty of the earth;
— զօրութեամբ, very strong, most valiant, mighty;
— թեւարկու, a professed or open protector.

adj.

ἱσχυρός, ἱσχύων, δυνατός, δυνάστης , κραταιός fortis, validus, valens, potens, vehemens եւ այլն. Զօրաւոր. զօրեղ. որ յոյժ զօրէ, ուժեղ. քաջ, կորովի. բուռն. կարօղ. եւ ճոխ. ուժգին. խիստ. սաստիկ. յորդ. ուժով, կտրիճ, կտրուկ, պինտ.

Աստուած հզօր։ Հզօր՝ որ զօրացուցանէ զիս զօրութեամբ։ Բան տեառն հզօր։ Հրեշտակն հզօր։ Այր կամ թագաւոր հզօր։ Ազգ հզօր։ Ոչ կարէ դատել ընդ հզօրին քան զնա։ Զտկարս աշխարհիս ընտրեաց աստուած, զի յամօթ արասցէ զհզօրս։ Մտանել ի տուն հզօրի։ Կապիցէ զհզօրն։ Աղեղունք կամ աւար կամ սեղան կամ ժողովք հզօրաց։ Մանուկ հզօր ուժով։ Զօրու մեծաւ եւ հզօրաւ։ Կորիւն առիւծու հզօր է քան զանասունս։ Հզօր իբրեւ զերկաթ։ Զջուր գետոյն զհզօր եւ զյորդ. (յն. հզօրի։) Զսուրն մեծ եւ զհզօր։ Հզօր ձեռամբ։ Զձեռանէ քումմէ հզօրէ։ Զբազուկս հզօրս։ Զհզօր գործ պատերազմաց նորա։ Քաղաք հզօր։ Իբրեւ զձայն հզօր որոտման։ Զգէրն եւ զհզօրն (ի հօտից)։ Հզօր (կամ բուռն) է իբրեւ զմահ սէր։ Ի դրունս հզօրս, եւ ի նիգս հաստատունս։ Ի պարիսպս ամուր՝ յաշտարակս հզօրաց. (յն. պարսպաւ մեծաւ եւ հզօրաւ, եւ ամուր աշտարակօք). եւ այլն։

Պատեաց պարսպաւ, հզօր պատուարաւ. (Խոր. ՟Բ. 62։)

Աղաղակաւ հզօրաւ։ Աղաղակաւ հզօրիւ. (Պրպմ. ՟Լ՟Բ։)

Չի՛ք ինչ հզօր ի կարգաւորել զայր՝ իբրեւ զկին պարկեշտ։ Մեծ է սէր, եւ հզօր է բորբոքումն նորա. (Ոսկ. յհ. ՟Բ. 15. 27։)

• , ի-ա հլ. «շատ զօրաւոր, հուժկու, ուժով» ՍԳր. որից հզօրանալ ՍԳր. հցօրա-ցուցանել Եփր. թգ. հզօրիչ ՍԳր. հզօրեղ Բ. մագ. գ. 26. հզօրագոյն ՍԳր. հզօրապէս Եղիշ. Խոր. անհզօր «տկար» Առակ. զ. 26։

• = Կազմուած է զօր բառից հ-մասնիկով, որ գտնում ենք նաև հլու, հմուտ բառերի մէջ։ Այս մասնիկը կարող է բնիկ հայ լինել, բայց կարող է նաև իրանեանից փոխառեալ լինել. (բաւական ճոխ գործածութիւն ունի իրանեան լեզուների մէջ)։ Վերջին պարագա-ւին՝ յարմարագոյն է ենթադրել, որ բառը ամբողջապէս փոխառեալ լինի պհլ. *hu-zor=զնդ. *huzāvar հոմանիշից։ Բայց նոյն իսկ եթէ հայակերտ կառուցուածք էլ լինի, իրանեան ազդեցութիւնը անհերքելի է (տե՛ս Meillet MSL 21, 187)։-Հիւբշ. 180։

• Peterm. 26 պրս. [arabic word] xzr ձևի հետ, որի ինչ բառ լինելը յայտնի չէ։ Windisch. 22 սանս. sa, sam, sama «հետ, ընդ»+զօր։ Lag. Btrg. baktr. Lex. 37 զնդ. huzāvarə, նաև իրանեա-նից փոխառեալ արաբ. hizabr «առիւծ»։ ZDMG 1868, 330 համեմատում է պհլ. [arabic word] huzwāreš բառի հետ և փորձում է մեր բառի միջոցով սրա ըն-թերցումը ճշտել։ Պատկ. Խոր. աշևւ 1877, 71 զնդ. huzāvarə։ Տէրվ. Նախալ. 73 և Հիւնք. զօր բառից՝ հ մասնիկով։

• ՓՈԽ.-Կայ արաբ. [arabic word] hazavvar «հր-զօր, ուժեղ մարդ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 818), որ եթէ իրանեանից չէ, կարող է հա-յերէնից միայն փոխառեալ լինել։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անհզօր

Հզօրագին

Հզօրագոյնս

Հզօրանամ, ացայ

Հզօրապէս

Հզօրացուցանեմ, ուցի

Հզօրեղ, աց

Հզօրեղապէս

Հզօրիչ

Հզօրութիւն, ութեան

Voir tout